28 ապրիլի 2009 - 01:07 AMT
Մարիոս Գարոյանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա հայտարարել է, որ միայն ճանաչելով այս ոճրագորոծությունը, հնարավոր կլինի վերականգնել պատմական արդարությունը:
Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Մ.Գարոյանն ընդգծել է, որ այսօր հայ ժողովուրդը շարունակում է պայքարել ամենասարսափելի ոճրագործություններից մեկի միջազգային ճանաչման համար:
«Մենք կրկին դատապարտում ենք դաժան հանցագործությունները եւ պահանջում ենք միջազգայնորեն ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում Թուրքիային ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ միջազգային հանրությունից»,-ասել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Ըստ նրա, հայերն ու կիպրոսցիները թուրքերի դաժանության զոհն են եւ բոլոր իրավունքներն ունեն շարունակելու հանուն արդարության մղվող պայքարը, գրում է Famagusta Gazette-ը: