Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:
Ադրբեջանական զորքերը հաճախակի են խախտում հրադադարը ՀՀ սահմանային տարբեր հատվածներում, այդ թվում նաև՝ Կուտականի ուղղությամբ: