Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՊՆ-ն վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Օգոստոսի 11-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի զոհվելու մասին, ավելի ուշ ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Կարապետյանի 2 ծառայակից։