12 օգոստոսի 2023 - 12:34 AMT
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Իր հերթին, ՌԴ ՊՆ-ն հայտնել է Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Տարվում է միջադեպի քննություն։