21 հունիսի 2002 - 20:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը եւ, Երեւանում գտնվող, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Ամիրզադեն: Ինչպես հաղորդել են Հայաստանի Պաշտպանության նախարարության լրատվության վարչությունում, կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Որպես տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն, նշվել է տարածաշրջանային համագործակցության զարգացումը, անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացումը: Այդ համատեքստում Ս.Սարգսյանը եւ Մ.Ամիրզադեն քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: