28 ապրիլի 2009 - 18:53 AMT
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Մոսկվայի խնդրանքով չեղյալ հայտարարել Վրաստանում կայանալիք մայիսյան զորավարժությունները
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Մոսկվայի խնդրանքով չեղյալ հայտարարել Վրաստանում կայանալիք մայիսյան զորավարժությունները եւ կրկին ռուս դիտորդների է հրավիրում այդ զորավարժություններին: Այդպիսի պատասխան է ռուս փոխնախագահ Դմիտրի Ռոգոզինին ուղղել Հյուսիսատլանտյան ալյանսի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերը:

Սխեֆֆերն ընդգծել է, որ զորավարժությունները ծրագրված բնույթ են կրում եւ բացարձակապես թափանցիկ են լինելու ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների համար: «Զորավարժությունների ընթացքում ռազմական օպերացիաներ չեն փորձարկվելու. մասնակիցները գործնականում կատարելու են ռազմական գործողություններից տուժածների էվակուացման աշխատանքներ»,- նշել է նա:

Ի պատասխան Ռոգոզինը հայտարարել է, որ «անխոս, գլխավոր քարտուղարը գիտի ՌԴ դիրքորոշման մասին, եւ ոչ մի բացատրություններ, որ այդ զորավարժությունները ծրագրային բնույթ ունեն, Ռուսաստանը չի կարող ընդունել, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Հայաստանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք կկայանան 2009թ. մայիսի 1-6: Զորավարժություններին մասնակցելուց հրաժարվել են Լատվիան, Էստոնիան եւ Ղազախստանը: