28 ապրիլի 2009 - 22:09 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ներկայացուցչությունն է բացել Սիրիայում
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ներկայացուցչությունն է բացել Սիրիայում` դրանով ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը: Դա արդեն հաշվով 16-րդ հիմնադրամն է արտասահմանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունից: Հիմնադրամի գործունեության աշխարհագրության ընդլայնումը հիմնադրամի առաջնային ռազմավարական խնդիրներից է: Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանն արդեն հանդիպումներ է անցկացրել Սիրիայում: Նրա խոսքերով, առաջիկայում հնարավոր է ներկայացուցչության բացումը Ռուսաստանում, որտեղ հիմնադրամի տեղական մարմին հիմնելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: