29 ապրիլի 2009 - 00:53 AMT
Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը սկսելու մասին
«Այս տարվա երեք ամիսների ընթացքում մենք առգրավել ենք հրազենի 336 միավոր, ինչը 43 տոկոսով ավել է անցյալ տարվա առաջին եռամսյակում առգրավվածի համեմատությամբ», - հայտարարել է Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Ապօրինի պահվող հրազենի հայտնաբերման եւ առգրավման հարցը հատկապես կարեւոր է: Եվ այսօր առավոտյան ես ստորագրել եմ հրամանագիր, որի համաձայն, ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 29-ը կկայանա «Վահան» գործողությունը», - հայտարարել է ոստիկանության պետը: Ալիկ Սարգսյանի հավաստմամբ, օպերատիվ տեղեկատվության հիման վրա արդեն կազմվել է տվյալների բազա եւ տառացիորեն վաղվանից կսկսվեն համապատասխան գործողությունները: