Ռուսաստանը դիվանագիտական ալիքներով դեմարշ է հայտնել Բաքվին՝ «նոր ռեգիոններում ընտրությունները չճանաչելու մասին Բաքվի հայտարարության պատճառով»։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում անցկացված ընտրությունները չեն կարող իրավաբանական ուժ ունենալ»։