29 ապրիլի 2009 - 14:44 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը ոչ մի բանով չի սպառնում Վրաստանին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չափազանց կարեւոր է տարածաշրջանի կայունության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իլյա Ճավճավաձեի անվան պետհամալսարանի Կովկասյան հետազոտությունների դպրոցի տնօրեն Գիա Նոդիան: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումից ամենից շատ կշահեն երկու կողմերը: «Ինչ վերաբերում է Վրաստանի մտավախությանը, թե նա կարող է զրկվել բեռանփոխադրումների մի մասից, եւ հետեւաբար, եկամուտից, ապա կարծում եմ, որ ժամանակի հետ դա հնարավոր կլինի կարգավորել: Այնպես որ Վրաստանի համար ոչ մի վտանգավոր բան ես ասյտեղ չեմ տեսնում»,-ասել է Նոդիան:

Ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները Շվեյցարիայի ԱԳՆ աջակցությամբ համաձայնագիր են ստորագրել հարաբերությունները կարգավորելու մասին, որով նախատեսվում է բացել հայ-թուրքական սահմանը, որը 1993թ. փակվել է Անկարայի կողմից ղարաբաղյան հակամարտության պատճառով: