Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր 475 տեղամասից․
«Հանրային ձայն» կուսակցություն – 9․68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 32․57%
«Արդար Հայաստան» կուսակցություն - 1.12%
«Հաղթանակ» կուսակցություն - 1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն - 0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն - 1.11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 18․89%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 0.34%
«Հանրապետություն» կուսակցություն - 11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - 0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.8%
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն - 3.64%
«Մայր Հայաստան» դաշինք - 15.43%
Երևանի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824,250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234,436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի` 6 տոկոսը։