18 սեպտեմբերի 2023 - 14:47 AMT
Միրզոյանը Նյու Յորքում է՝ կմասնակցի ՄԱԿ ԳՎ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ կգտնվի մինչև մինչև սեպտեմբերի 24-ը։

Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների, հայտնում է ԱԳՆ–ն։

Նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԱՄՆ է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջին անգամ հանդիպել են հունիսին Վաշինգտոնում, մասնակցել եռօրյա բանակցություններին։