29 ապրիլի 2009 - 16:29 AMT
2008թ. Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանը որպես Կովկասում իր ամրակետ դիտարկելու քաղաքականությունից
2008թ. Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանը որպես Կովկասում իր ամրակետ դիտարկելու քաղաքականությունից: Այդ մասին Երեւանում հայտնել է Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի (ՄՀՄՊԻ) աշխատակից, Great Game հրատարակության գլխավոր խմբագիր Իվան Սաֆրանչուկը:
Ռուս փորձագետի խոսքով, Մոսկվան չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ գործարքին: Սաֆրանչուկը նշել է, որ ռուսական կողմն այժմ ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին եւ պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի լուծումն ընդունվի մյուս խաղացողների կողմից: «Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի հանդուրժողական քաղաքականությանը: Հասկանալի է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ փոխադարձ պարտականությունները զգալիորեն նվազել են, եւ վերջին ժամանակներս նկատվում է առկա հավասարակշռության վերադասավորում»,- ընդգծել է Իվան Սաֆրանչուկը: