Ադրբեջանը հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին, նշելով, որ գործողությունները լոկալ բնույթ են կրում։
Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»,–գրում է Haqqin.az-ը։
Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։Բաքուն հայտարարել է նաև, որ գործողությունների նպատակն է «սահմանդրական կարգի վերականգնումը»։
Որպես «հիմնավարում» Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է «ադրբեջանական բանակի դեմ հետախուզական ստորաբաժանումների ներթափանցումը, ականազերծված տարածքների կրկնակի ականապատումը, մարտական դիրքերի ուժեղացումը, մարտական պատրաստկանության բարձր վիճակը, լրացուցիչ մոբիլիզացիոն մասերի ստեղծումը»։