19 սեպտեմբերի 2023 - 14:03 AMT
Վարդանյան․ ՀՀ–ն պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին ԱՀ-ի դեմ, հայտարարել է, որ ՀՀ–ն պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,–գրել է նա։

Ադրբեջանը հայտարարել է Արցախում «հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին»։ Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասի «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքականդիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրս բերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։