ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Ստեփանակերտի գնդակոծմանը, ասել է, որ բոլորը երեխաներին կորցրել են, մեքենաներ չկան, որ գնան վերցնենք դպրոցից, հայտնում է NEWS.am–ը։
Նա նշել է, որ կես ժամ է՝ Ստեփանակերտը գնդակոծում են։
«Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մոտ կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից»,- պատմել է պատգամավորը:
Արցախից օգտատերերը գրառումներ են անում սոցցանցում՝ այս պահին տիրող վիճակի մասին, հայտնում է Aysor.am-ը։
Ստեփանակերտից Նունեն գրում է․ «Իջել եմ շենքերից մեկի նկուղ։ Երեխաները բղավում են՝ մայրիկ, հայրիկ, չենք ուզում մեռնել»։
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին»։ Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասի «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ևՌուս–թուրքականդիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրս բերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։