19 սեպտեմբերի 2023 - 14:26 AMT
ՊՆ․ Իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանը ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ գնդակոծվում է ԱՀ ամբողջ տարածքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։