29 ապրիլի 2009 - 17:10 AMT
ՀԱԿ-ն ԵԽԽՎ զեկուցողների հետ քննարկում է հայ քաղբանտարկյալների հարցերը
Ապրիլի 28-ին Եվրոպայում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրոսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը, հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված հարցեր: