Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ բնակիչներն ամբողջությամբ շրջապատված են:
«Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանցիներով»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որա ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան:
«Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը, ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է:
Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- նշել էր նա: