Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում վիրավորների թիվը հասել է 140–ի, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Վիրավորներից 128-ը Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում են։ Իսկ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը ծանր վիճակում են։
Նրանց վիրահատում են։
Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։