29 ապրիլի 2009 - 18:06 AMT
Ինտերնետ-կապը Հայաստանում վերականգնվել է
Ավելի վաղ տեղական ժամանակով ժամը 15:00-ին Վրաստանի տարածքում սարքավորումների աշխատանքի խափանման պատճառով Հայաստանը զրկվել էր ինտերնետից: Նախօրեին տեղական ժամանակով ժամը15:20-ին Վրաստանի տարածքում հանգույցներից մեկում, որոնք սպասարկում էին օպտիկամանրաթելային մայրուղին, տեղի էր ունեցել նույնանման վթար, որի հետեւանքով Հայաստանը որոշ ժամանակով զրկվել էր ինտերնետից: Ժամ ու կես անց կապը վերականգնվել էր: