Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։ Լուրը հաստատել են Մայր Աթոռի տեղեկատական համակարգից, հայտնում է Panorama.am-ը։
2020-ից հետո Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Մարտակերտի եկեղեցու քահանան է։
Տեր Հովհաննեսը վիրահատության է ենթարկվել, վնասվել է փայծաղը, հիմա վիճակը կայուն է։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: