21 սեպտեմբերի 2023 - 11:35 AMT
Սեպտեմբերի 20–ին Հրապարակից 30 ցուցարար է բերման ենթարկվել

Սեպտեմբերի 20–ի երեկոյան Հանրապետության հրապարակից, որտեղ հավաքված քաղաքացիները բողոքում էին Արցախում ստեղծված իրավիճակից, բերման է ենթարկվել 30 մարդ։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ–ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

30 քաղաքացուց 28-ը բերման է ենթարկվել ձեռնարկված քրեական վարույթի շրջանակում և փոխանցվել վարույթն իրականացնող մարմին, իսկ 2-ը՝ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ոստիկանները հարձակվում ցուցարարների վրա։

Սեպտեմբերի 30–ին երևանյան բուհերի ուսանողները, որպես բողոքի նշան Արցախում ստեղծված իրավիճակի դեմ, փակել էին Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Աբովյան փողոցներ տանող հատվածները։ Կառավարության դիմաց ինքնաբուխ ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ փողոցից դեպի Հանրապետության հրապարակ մուտքը: Երեկոյան հրապարակում հանրահավք է տեղի ունեցել։