29 ապրիլի 2009 - 18:50 AMT
ԱՄՆ ճնշում է գործադրում Հայաստանի եւ Թուրքիայի վրա
Տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրման հետեւում կանգնած է ԱՄՆ-ն, մոտ է իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով, ԱՄՆ որոշակի կերպով ճնշել է Թուրքիային եւ Հայաստանին` երկու երկրներին պարտադրելով համաձայնագրի ստորագրումը: «Սակայն «ճանապարհային քարտեզի» իրագործումը շատ բարդ է լինելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման պատճառով: Թուրքական դիվանագիտությունը կապված է Ադրբեջանի հետ, նա Անկարայի համար կարեւոր գործընկեր է, եւ ես չեմ կարծում, որ ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում որոշակի առաջընթաց է հնարավոր»,- նշել է Արեշեւը:

Թուրքական Hurriyet թերթը, ինչպես նաեւ մի շարք այլ թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ ճնշման տակ: