Սեպտեմբերի 22-ի առավոտից Երևանում բողոքի ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այդ մասին ահյտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182 (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հոդվածով նախատեսված արարքի համար։
Բերման է ենթարկվել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին։ Չնայած քաղաքացիները նշեցին, որ բերման ենթարկվողը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, ոստիկանական մեքենան շարժվել է, հայտնում է Panorama.am-ը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել։ Նա հոսպիտալացվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ըստ Aysor.am-ի, Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ավելի վաղ բերման ենթարկված «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել։ Նա դուրս է եկել Քննչական կոմիտեից։ Հավաքվածները նրան դիմավորել են «Թևանյան, Թևանյան» վանկարկումներով ու ծափահարություններով։
Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։