Արցախի նախկին պետնախարար, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբոլոգում հայտնել է, որ Ադրբեջանի զինուժն ընդհուպ մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել Կրկժանի առաջին տները։
«Այստեղ հրադադարի խախտում է եղել սեպտեմբերի 21–ին։ Կրկժանը դատարակ է անվտանգային բարձր ռիսկի պատճառով»,–գրել է նա։
Բեգլարյանը նաև կիսվել է տեսանյութով։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։