ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ ահասարսուռ տեղեկություններ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Այդ մասին X սոցցանցում գրել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանական Տելեգրամ ալիքները խրախուսում են անհայտ գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել անհայտ կորած արցախցիներին՝ նույնիսկ դրա դիմաց գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։
Դա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե մնա Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է գրառման մեջ: