25 սեպտեմբերի 2023 - 14:10 AMT
Իվանյանում բանակցում են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները

Սեպտեմբերի 25–ին Իվանյան ավանում մեկնարկել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նաև լուսանկարներ են հրապարակվել։

Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ադրբեջանական Եվլախ քաղաքում` սեպտեմբերի 21–ին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։