Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել է: Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հավելելով, որ նրա ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։
Ըստ haqqin.az–ի աղբյուրների, հաստատվել է Լաչինի անցակետում Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին լուրը։
Հայտնի է դարձել, որ ավելի ուշ Զոնաբենդը հանդես կգա հայտարարությամբ։