Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։
Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է Արցախի ՆԳՆ–ն։
Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր։
«Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,–ասված է հայտարարության մեջ։