Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԳ նախկին նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հայտնում է Haqqin.az-ը։
Բաբայանին մեղադրում են 2013-2023թթ․ «ազգամիզջյան պառակտման քաղաքականություն վարելու, ահաբեկչական խմբավորումների համակարգման, ինչպես նաև 44–օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական Գյանջայի հրթիռակոծության կազմակերպմանը մասնակցելու մեջ»։
Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Ադրբեջանը պահանջել է իր ժամանումը Բաքու և ինքը որոշում է կայացրել գնալ Շուշի՝ «լուրջ վնաս չհասցնելու համար բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց»։