3 հոկտեմբերի 2023 - 16:04 AMT
Վորոբյով․ Հռոմի ստատուտի վավերացումը չի փլուզի հայ և ռուս ժողովրդների բարեկամությունը, բայց ոչ բարեկամական քայլ է

ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել է, որ ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սակայն դա ոչ բարեկամական քայլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Վստահ եմ, որ ոչ մի ուժի չի հաջողվի փլուզել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Հայ խորհրդարանականների որոշումը խաթարում է այն կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակում»,- գրել է Վորոբյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հռոմի ստատուտի վավերացումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի ՀՀ նախագահը և այն ուժի մեջ կտմնի ներպետական բոլոր ընթցակարգերի ավարտից հետո՝ 60 օրվա ընթացքում։ Ընդդիմադիր պատգամավորները դեմ են քվեարկել փաստաթղթի վավերացմանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։