Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկող ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին։
Դրանց մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ–ի և Տաջիկստանի զինծառայողները, հայտնում է «Sputnik Ղրղզստանը»։
Հոկտեմբերի 9-13–ն անցկացվելիք զորավարժությունները կանցնեն «Էդելվեյս» ուսումնավարժական կենտրոնի բազայում։
2022-ի աշնանը ևս Հայաստանը չէր մասնակցել Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին, իսկ 2023–ի սեպտեմբերին՝ ՀԱՊԿ երկրների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։
ՀՀ–ն հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ–ից։ Ավելի վաղ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել էին երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ, որոնց թվում էր ՀՀ պաշտոնական շրջաններում և քաղաքական վերնախավում որոշակի կասկածները ՀԱՊԿ շրջանակում և ՌԴ հետ երկկողմ հիմքով դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան որևէ պաշտոնական ազդակ չի ստացել ՀԱՊԿ–ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ։