Արցախում աշխատավարձերն ավելի բարձր էին, քան Ադրբեջանում: Այդ մասին գրել է ադրբեջանական Azadliq–ը՝ համեմատելով 2022–ի առաջին կիսամյակի տվյալները։
Հրապարակման մեջ ասվում է, որ միջին ամսական աշխատավարձը Լեռնային Ղարաբաղում այդ շրջանում կազմել է 248,726 դրամ՝ 903 մանաթ։ Մինչդեռ 2022–ի առաջին կիսամյակում միջին ամսական աշխատավարձն Ադրբեջանում եղել է 827 մանաթ, այսինքն՝ 9․2 տոկոսով պակաս, քան Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։