11 հոկտեմբերի 2023 - 17:02 AMT
Ավինյանին տուգանել են առանց իրավունքի «Գազել» վարելու համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է՝ առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի «Գազել» վարելու համար։ ՆԳՆ-ից հաստատել են, որ նրա նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնում է «Փաստինֆոն»։

Ավինյանը դեռևս փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելիս նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին «Գազելը», որի վերաբերյալ հոլովակ էր պատրաստվել։ Ավինյանը «Գազելը» վարել էր առանց համապատասխան կարգով վարորդական իրավունք ունենալու, ինչպես նաև՝ չէր կապել ամրագոտին։

ՀՀ ՆԳՆ-ից չեն մանրամասնել, թե ինչ չափի տույժ է նշանակվել։

D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար 10,000 դրամով: