16 հոկտեմբերի 2023 - 14:48 AMT
ՀՀ–ն 50,000 եվրո կհատկացնի Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների վերացման համար

Հայաստանը 50,000 եվրո կհատկացնի Սլովենիային ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների համար։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Կառավարության որոշմամբ Հայաստանը 50,000 եվրո կհատկացնի Սլովենիային երկրի պատմության մեջ ամենամեծ տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար»,– ասվում է գրառման մեջ։

Որոշումն այդ մասին կայացվել էր Միրզոյանի Բլեդ այցի ժամանակ, երբ նա սլովենացի իր պաշտոնակից Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանը ՀՀ համերաշխությունն էր հայտնել և օգնելու պատրաստակամությունը։

Ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին, երբ 24 ժամում տեղացել էր տեղումների ամսական նորման։ Երկրի իշխանությունները հայտարարել էին, որ դա ամենամեծ աղետն է երկրի նորագույն պատմության շրջանում, և օգնություն խնդրել։ Վնասը գնահատվել է ավելի քան 50,000 մլն եվրո։