30 ապրիլի 2009 - 19:04 AMT
Թուրքիայի գլխավոր շտաբ. Մենք կշարունակենք մեր առաքելությունն Աֆղանստանում
Հայ-թուրքական սահմանը կբացվի այն բանից հետո, երբ Հայաստանը զորքերը դուրս կբերի Լեռնային Ղարաբաղի տարածքից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Իլկեր Բաշբութը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը ոչ մի պահանջ չի առաջադրել Անկարային Աֆղանստանի եւ Իրաքի հարցում, սակայն ավելացրեց, որ Թուրքիան պետք է ավելացնի Աֆղանստանում իր ռազմական ստորաբաժանումների քանակը, որպեսզի, ինչպես առաջ, իրականացնի իր առաքելությունը, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին` գեներալ Բաշբութը մեջբերեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի կարծիքով «սահմանի բացումը պետք է ուղեկցվի Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերումով»:«Մենք կիսում ենք այդ տեսակետը»,- եզրափակել է Բաշբութը: