30 հոկտեմբերի 2023 - 14:50 AMT
Լեմկինի ինստիտուտը հիասթափված է ՄԱԿ-ի առաքելության Արցախ այցից. Կոչ է անում պատշաճ առաքելություն ուղարկել

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ամբողջ հայ բնակչությունն արդեն փախել էր Ադրբեջանի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Այդ մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։

Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն։

«Կոչ ենք անում ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն նախապատրաստել Արցախի Հանրապետություն գործուղելու նպատակով, որը կներառի հակամարտության հարցում չեզոք երկրների միջազգային թիմի անդամներին՝ տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծության համար: Արցախում հայության իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ, անաչառ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին համահունչ»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ՄԱԿ–ն իր առաքելությունն Արցախում իրականացվել է ընդամենը 1 օրվա ընթացքում, ինչը հարցեր է առաջացնում։

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ում հայկական առաքելության ներկայացուցիչները և առաքելությունը չի այցելել Սյունիքի մարզ, չի հանդիպել Արցախից հեռացած հայ փախստականների հետ։

ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ էր մեկնել նաև հոկտեմբերի 1-ին, երբ հայերն արդեն զանգվածաբար լքել էին իրենց տները: Ադրբեջանում ՄԱԿ–ի համակարգողի գլխավորած պատվիրակության կազմում էին Թուրքիայի, Պակիստանի և Հունգարիայի ներկայացուցիչները։ Այցից հետո ՄԱԿ–ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ստեփանակերտում քաղաքացիական շենքերի վնասման հատկանիշներ չեն նկատել և ապշած են, որ տեղի բնակիչներն անսպասելի հեռացել են իրենց տներից։ Նրանք ենթադրել էին, որ Արցախում 50-1000 էթնիկ հայ է մնացել։

Photo. Reuters