1 մայիսի 2009 - 02:41 AMT
Բեյրութում թուրքական մշակույթի շաբաթի դեմ բողոքի ցույց է կայացել
Ապրիլի 28-ին Բեյրութում ֆեմինիստական շարժման մոտ 20 ակտիվիստներ ՅՈՒՆԵՍԿՈ-ի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել թուրքական մշակույթի շաբաթ չանցկացնելու պահանջով: Ակտիվիստների կարծիքով, թուրքական մշակույթի միջոցառումների անցկացումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրից մեկ շաբաթ անց XX դարի առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հանդեպ անհարգալից վերաբերմունքի նշան է:
Ցույցի ընթացքում ակտիվիստները կրում էին ցուցապաստառներ եւ պահանջում Հայոց ցեղասպանության ճանաչում: Լիբանանի ոստիկանությունը ձերբակալել է 15 ակտիվիստների, որոնց մոտ երեք ժամ շարունակ պահել են ոստիկանական բաժանմունքներում, հաղորդում է MENASSAT-ը: