7 նոյեմբերի 2023 - 15:28 AMT
Փալոուն․ Ադրբեջանի հնարավոր հարձակումը ՀՀ հարավին գործողություններ է պահանջում ԱՄՆ–ից

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը կարևորել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում աջակցության անհրաժեշտությունը և նշել, որ Ադրբեջանի հնարավոր հարձակումը Հայաստանի հարավին գործողություններ է պահանջում ԱՄՆ–ից։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ելույթ եմ ունեցել հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը և խոսել այն մասին, որ Արցախ Ադրբեջանի ներխուժումից հետո, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերումն անհրաժեշտություն է: Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները գործողություն են պահանջում ԱՄՆ-ից», -ասվում է գրառման մեջ։

Նյու Ջերսիի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 5–ին։

Photo. Getty Images