13 նոյեմբերի 2023 - 12:59 AMT
Պապիկյանը մեկնել է ԱՄԷ

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Այցն աշխատանքային է։

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանում էր։ Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: