Սև ուրբաթին ընդառաջ՝ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, կարելի է պատվիրել IDBank-ի Visa Gold, Travel, Visa Platinum, Mastercard Standard քարտերը և ստանալ 50% զեղչ դրանց գործողության ամբողջ ժամանակահատվածի համար։
Visa Digital քարտերը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի բոլոր արժույթների դեպքում, քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:
Արշավի շրջանակում քարտերը կարելի է պատվիրել Idram&IDBank բջջային հավելվածով,
IDBanking.am հարթակով, Բանկի պաշտոնական կայքով, Բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով:
Բանկից հայտնում են, որ սա հրաշալի հնարավորություն է ձեռք բերել Բանկի քարտերն ու օգտվել բոլոր առավելություններից:
Արշավի պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։