2 մայիսի 2009 - 12:22 AMT
Թուրքիայի վարչապետն հրապարակել է կառավարության նոր կազմը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը: Ազգային մեծ ժողովի նախագահ Բուլենթ Արինջը նշանակվել է վարչապետի տեղակալ,պետնախարար, Ալի Բաբաջանին արտգործնախարարի պաշտոնում փոխարինել է Ահմեդ Դավութօղլուն, Թաներ Իյլդիզը փոխարինել է Հիլմի Գյուլերին:
Իրենց պաշտոններում են մնացել նախարարներ Ջամիլ Չիչեկը, Մեհմետ Այդինը, Էղեմեն Բաղիշը, պաշտպանության նախարար Վեջդի Կենուլը, առողջապահության նախարար Ռաջաբ Ակդաղը, կապի նախարար Բինալի Իյլդրիմը, գյուղատնտեսության նախարար Մեղդի Էքերը, մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթոգրուլ Գյունայը, բնապահպանության նախարար Վեյսել Էրողլուն, հաղորդում է Hurriyet Daily News-ը: