Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին, hայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Էլիդա Քոչարյանը։
Ռուդոլֆ Գարբոյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Սոնա Հարությունյանը, Էրիկ Իսրայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին։