Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաքացու՝ Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման և կալանավորման մասին։ Նրան մեղադրանքներ են ներկայացվել Խոջալուի դեպքերի մասով։
1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը դեռևս օգոստոսին մոլորվել էր Աղավնո գյուղի շրջակայքում և հայտնվել ադրբեջանական ուժերի վերահսկողության տարածքում։
ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից։
Նշվում է, թե Բեգլարյանն «ընդունել է իր մեղքը» և այժմ հետաքննության շրջանակում ցուցմունքներ է տալիս, հայտնում է Interfax.az-ը։
Ավելի վաղ Երևանը դիմել էր ՄԻԵԴ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության հարցով։