2 մայիսի 2009 - 16:59 AMT
Կուսակցությունների միջեւ պայքարը եթերում կսկսվի մայիսի 4-ից
Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացել է արտահերթ նիստ Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար Հանրայի հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերային ժամանակի օգտագործման ժամն ու կարգը որոշելու համար:
ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 20, կետ 2-ի եւ հոդված 138.15 կետեր 2, 3, 4,5-ի հիման վրա կայացել է վիճակահանություն, որի արդյունքներով որոշվել է եթերային ժամանակի բաժանումը կուսակցությունների միջեւ: Վիճակահանության «կամքով» եթերային մրցարշավն առաջինը կսկսի եւ վերջինը կավարտի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Կուսակցությունների միջեւ պայքարը եթերում կշարունակվի մայիսի 4-29-ը: