20 նոյեմբերի 2023 - 14:30 AMT
Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ», - ասել է Թորոսյանը։

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակ գյուղի մերձակա դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայողը։