Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հայտնում է Արմենպրեսը։
Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի առանձնազրույցը։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, հայտնում է Արմենպրեսը։
Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։