29 նոյեմբերի 2023 - 12:13 AMT
Հայաստանում որոշ ռուսաստանցիների բրոքերային հաշիվները կփակվեն՝ ներքին պահանջները խստացվում են

Հայկական բրոքերական Armbrok ընկերությունը կփակի ոչ ռեզիդենտների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները՝ «օտարերկրացիների նկատմամբ ներքին պահանջների խստացման պատճառով», հայտնում է ՌԲԿ-ն հայկական բրոքերի ներկայացուցչին հղումով։

Նա նշել է, որ Armbrok–ի կոմփլայենս բաժինը հաշիվները փակելու որոշումը կայացրել է Հայաստանի ոչ ռեզիդենտների համար ներքին պահանջների վերանայման և խստացման պատճառով։

«Armbrok–ը միշտ կատարել և կատարում է վերադաս դեպոզիտարիաների պահանջները և այս որոշումը կապված չէ Armbrok-ի գործընկերների լրացուցիչ պահանջների հետ։ Սակայն հաշիվների փակումը տարածվում է ոչ բոլոր ոչ ռեզիդենտների վրա»,–ասել է նա՝ չմանրամասնելով նման որոշման ընդունման չափանիշները։

Armbrok–ի ներկայացուցիչը հավելել է, որ ոչ ռեզիդենտ հաճախորդների ակտիվները կփոխանցվեն նրանց հաշիվներին այլ բրոքերների մոտ և այլ բանկերում՝ «ըստ հաճախորդների՝ դուրսբերման հրահանգների», որի համար ժամկետ է տրվել։