29 նոյեմբերի 2023 - 14:44 AMT
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է ՀՀ-ից բուսական սննդամթերքում «հաճախակի դարձած խախտումների» մասին

ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից բուսական սննդամթերքում «հաճախակի դարձած խախտումների» մասին։ Խոսքը մասնավորապես Հայաստանից ՌԴ արտահանվող ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ հայտնաբերված կարանտինային վնասակար օրգանիզմների մասին է՝ 2023–ին 72 այդպիսի դեպք է գրանցվել։

«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերին նաև հայտնաբերվել է Հայաստանից մատակարարված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցման 5 դեպք։

Միևնույն ժամանակ նշվում է, որ բեռների զննության կանոններն անփոփոխ են մնացել։

Նշվում է, որ բոլոր հայտնաբերված խախտումների մասին նախազգուշացվել է Հայաստանի համապատասխան գերատեսչությունը։

Վերջին օրերին Վերին Լարսի անցակետում բեռնատարների հսկայական կուտակումներ են առաջացել, այդ թվում՝ ՀՀ–ից ՌԴ արտահանվող արագ փչացող սննդամթերքով բեռնվածների։ Անցակետում շատերին ասում են, որ ստուգումներ պետք է իրականցվեն։